ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն Zarkerak - ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն
Zarkerak Zarkerak - ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն
ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում չկա հստակ իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվի, որ ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի:

Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցով հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: Պատգամավորը դրական է գնահատել օրենքի նախագիծը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի համահեղինակների կողմից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված տարբերակով օրենքի նախագծին:

 

01 Հուլիս, 2026 15:55
Վեր