Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շարունակվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս տարի մրցաշարը հյուրընկալել են Մեքսիկան, Միացյալ Նահանգները և Կանադան, մասնակցում է 48 թիմ։
Աշխարհի առաջնությունը դիտելու, ֆավորիտ թիմերի և հնարավոր չեմպիոնի մասին Zarkerak.am-ը զրուցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ.
-Տիկին Սարգսյան, հետևո՞ւմ եք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
-Ծանրաբեռնվածությունս թույլ չի տալիս առաջնության ամեն խաղը նայել, հետևում եմ արդյունքներին: Որոշ կարևոր խաղերի դիտարժան պահերն եմ փորձում նայել:
-Ո՞ր թիմին եք երկրպագում և ըստ ձեզ՝ ո՞ր թիմերը կհայտնվեն եզրափակչում:
-Նախընտրում եմ Արգենտինայի հավաքականը: Սիրում եմ նաև Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների խաղը:
-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
-Ամեն բան դեռ առջևում է, մարզչական լուծումներից ու ֆուտբոլիստների մարզավիճակից շատ բան է կախված: Այս պահին կարծում եմ՝ Ֆրանսիան կդառնա չեմպիոն:
-Ո՞վ է բոլոր ժամանակների ձեր ամենասիրելի ֆուտբոլիստը:
-Լիոնել Մեսսի:
Նշենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինան է։ Նրանք տիտղոսը նվաճել են 2022 թվականի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում՝ հաղթելով Ֆրանսիային:


