Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է Zarkerak - Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է
Zarkerak Zarkerak - Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է
Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է

Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

««Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թվականի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Զեկուցողը նշել է, որ կոնվենցիան ընդունվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին եւ ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 2-ին: Փաստաթղթի ընդունումը պայմանավորված է ստորջրյա մշակութային ժառանգության՝ որպես մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անբաժանելի մասի պահպանության անհրաժեշտությամբ:

Ստորջրյա մշակութային ժառանգությունը կարեւոր նշանակություն ունի ժողովուրդների, քաղաքակրթությունների եւ պատմական գործընթացների ուսումնասիրության համար, քանի որ այն ներառում է մարդկային գործունեության այնպիսի նյութական մնացորդներ, որոնք երկար ժամանակ պահպանվել են ջրային միջավայրում:

Կոնվենցիայի նպատակն է ապահովել եւ ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը:

Ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ, մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են ջրի տակ:

Ըստ կոնվենցիայի՝ մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակով եղած լավագույն գործնական միջոցները:

Կոնվենցիայի համաձայն՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը չպետք է ենթարկվի առեւտրային շահագործման, վաճառքի կամ մասնատման եւ ուսումնասիրությունն ու օգտագործումը պետք է բխի գիտական, կրթական, մշակութային եւ հանրային շահից:

Նախարարը նշել է, որ Հայաստանի համար եւս ստորջրյա մշակութային ժառանգության պահպանությունը կարեւոր խնդիր է: Ոլորտի մասնագետների գնահատմամբ Սեւանա լճում եւ ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր:

Նախարարը կարեւորել է Հայաստանի՝ կոնվենցիային միանալու հարցը:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

01 Հուլիս, 2026 16:00
Վեր