Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ոստիկանության գվարդիայի մասով ծառայությունը նոր է ձևավորված՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից, և կարծում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում, երբ մենք դիտարկում ենք այն աշխատանքը, որը տարվել է Ոստիկանության գվարդիայի կողմից, դրական ազդակներ ունենք: Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Շուրջ 500 հանցագործության դեպք է բացահայտել Ոստիկանության գվարդիան։ Նկատի ունեմ սառը զենքի հայտնաբերում, թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր, զուգահեռաբար՝ տարբեր իրավիճակներում նաև կանխարգելիչ աշխատանքներն է ուժեղացրել Ոստիկանության գվարդիան։
Եթե մենք, օրինակ, անցած տարի խոսեինք այս թեմայով և Ոստիկանության գվարդիայի կողքին դնեինք հանցագործության բացահայտման նույնիսկ եզրույթաբանությունը, կարող էր ուղղակի խելագարության կանխավարկածի տրամաբանության մեջ ինչ-որ խոսակցություն թվալ, բայց ես ուրախությամբ եմ արձանագրում, որ Ոստիկանության գվարդիան այլևս շատ սինխրոն աշխատում է ոստիկանական համակարգում՝ որպես ոստիկանության կարևոր հենասյուն, որն իր առջև դրված խնդիրներից չի տարանջատում նաև ոստիկանության մնացյալ ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։ Եվ եթե պրակտիկորեն առնչվում են հանցագործության դրվագի, դրանք բացահայտվում են, դրանք ընթացքավորվում են, և բնականաբար արդեն մյուս ստորաբաժանումները տալիս են պատշաճ ընթացք այս իրավիճակներին։
Իրականում Ոստիկանության գվարդիան անցնում է տրանսֆորմացիայի կարևորագույն փուլ»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

