Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Zarkerak - Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Zarkerak Zarkerak - Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ՝ 3:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: 

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված և համառ պայքարում։ Կանադայի հավաքականը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Մարոկկոյի պաշտպանությունն ու դարպասապահը գործեցին անթերի՝ թույլ չտալով մրցակցին բացել հաշիվը։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Ընդմիջումից հետո մարոկկացիները զգալիորեն ավելացրին ճնշումը և 50-րդ րոպեին Ազեդին Ունահին դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Կանադան ակտիվացավ, սակայն չկարողացավ արդյունավետ ավարտին հասցնել իր գրոհները։

82-րդ րոպեին Ունահին դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով Մարոկկոյի առավելությունը, իսկ հանդիպման վերջնամասում` Սուֆիան Ռահիմի օգտվեցին մրցակցի բաց տարածություններից և խփեց Մարոկկոյի երրորդ գոլը:

 

 

04 Հուլիս, 2026 23:51
Վեր