Զրոակոչի կրկնակի հետազոտությունից խուսափածները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Ալեքսանյան Zarkerak - Զրոակոչի կրկնակի հետազոտությունից խուսափածները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Զրոակոչի կրկնակի հետազոտությունից խուսափածները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Ալեքսանյան
Զրոակոչի կրկնակի հետազոտությունից խուսափածները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Ալեքսանյան

Զրոակոչի կրկնակի հետազոտությունից խուսափածները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զրոակոչի համար կրկնակի հետազոտություն անցնելուց խուսափած քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ներկայացնելով զորակոչից խուսափելու վերաբերյալ քրեկան օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը:

«Լինում են դեպքեր, երբ որ մարդիկ կեղծ փաստաթղթերիով ազատվում են զինվորական ծառայությունից, և ենթադրենք իրավապահները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ այս ինչ մարդը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից, վարույթ են հարուցում ասում են դէ արի այս ինչ փորձաքննությունն անցի, տեսնենք արդյոք ունես թղթերով գրված հիվանդությունը, օրինակ ՄՌՏ անցի: Զորակոչից խուսափած քաղաքացին ասում է. չեմ անցնում, և մեր իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի որպեսզի նրան հարկադրի որպեսզի գնա ու անցնի հետազոտությունը: Սա նորմալ անբնական իրավիճակ է»,-նշել է պատգամավորը:

Նա նաև պարզաբանեց, որ խոսքը չի վերաբերվում ցանկացած ազատված քաղաքացու ստուգմանը կամ լրացուցիչ հետազոտությանը, այլ հստակ վերաբերվում է այն քաղաքացիներին որոնց ազատման համար կա հարուցված վարույթ. Նման դեպքում քաղաքացու հրաժարումից հետո նախատեսվում է 1-3 տարի ազատազրկում:

Ալեքսանյանի առաջարկած նախագծի նպատակը պատասխանատվության սահմանումն է այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր խուսափել են քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտությունից կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաև հետազոտման նպատակով նմուշ տալուց: 

01 Հուլիս, 2026 13:04
Վեր