Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը Zarkerak - Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Zarkerak Zarkerak - Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն ՀՀ-ում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղվող քայլերի զարգացման և իրագործման նպատակով։

Ըստ այդմ՝ կապահովվի պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը:

Որոշումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձին:

09 Հուլիս, 2026 23:19
Վեր