Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան Zarkerak - Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
Zarkerak Zarkerak - Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

 

«Վերջերս կիսահաղորդչային նախագծման հսկաներից՝ Cadence Design Systems ընկերության կողմից Ausdia Inc. ընկերության ձեռքբերման արդյունքում այժմ Cadence-ն ինժեներական թիմ ունի Հայաստանում։ Սա միանշանակ ամրապնդում է մեր երկրի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում։

 

Այսօր Հայաստանում գործում են միկրոէլեկտրոնիկայի բնագավառում աշխարհի առաջատար ընկերությունների ինժեներական թիմեր և ստորաբաժանումներ, այդ թվում՝ SynopsysSiemens EDA, Cadence Design Systems, NVIDIAAMD, Microchip Technology, National Instruments (Emerson), Broadcom և Cisco։

 

Միևնույն ժամանակ, հայկական նորարարական ընկերությունները՝ Grovf, Integral Solutions, Varaga Solutions LLC և այլ ընկերություններն իրենց ներդրումն են ունենում էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդլայնելով տեղական տեխնոլոգիական կարողությունները և ստեղծելով նոր հնարավորություններ նորարարության ու ձեռներեցության համար։

 

3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության առաջատար ընկերությունների բացառիկ կենտրոնացում է։

 

Յուրաքանչյուր նոր ներդրում ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում հայ ինժեներների համար, այլև վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների աճող վստահության մասին։

 

Շնորհավորում եմ Ausdia Inc.-ի թիմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի էկոհամակարգի շարունակական զարգացման գործում։

 

Վստահ եմ, որ այս հաջողությունները շարունակական են լինելու, և Հայաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքը՝ որպես բարձր տեխնոլոգիաների և կիսահաղորդչային արդյունաբերության կարևոր կենտրոն»,- գրել է նա։

 

17 Հուլիս, 2026 12:26
Վեր