Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին Zarkerak - Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել․ «Վեոլիա ջուրը»՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

 

Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

 

Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարությունը տեղեկություն էր տարածել Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակի դեպքերի մասին։

 

17 Հուլիս, 2026 15:29
Վեր