Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Zarkerak - Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Zarkerak Zarkerak - Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մեջ։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն օրինականացրել է Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը:

 

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված անձը Արտավազ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասն իրենը դարձնելու նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ անհատույց օտարելով 17 մլն 940 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Այնուհետև, ապօրինի գործարքում իր մասնակցությունը թաքցնելու համար, հիշյալ պաշտոնյան գույքի ձեռքբերումը իրականացրել է Արտավազ համայնքի երկու բնակիչների անվամբ և նույն համայնքի ղեկավարի օժանդակությամբ:

 

Բացի այդ, հիշյալ պաշտոնյան՝ որպես գույքի փաստացի տնօրինող, դրա հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գույքի սեփականատիրոջն ուղղորդել է հողամասը ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 1 մլն դրամով օտարել իր ազգականին և վարորդին:

 

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարին ու նրան օժանդակած 2 անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

17 Հուլիս, 2026 13:01
Վեր