Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը Zarkerak - Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը
Zarkerak Zarkerak - Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը
Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը

Ինչպես ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է՝ ձկնամթերք արտադրողները, ձկնաբուծական ընկերությունները գրանցված լինեն ԵՄ առևտրի և փորձագիտական համակարգում՝ TRACES-ում: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«TRACES-ում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն ՀՀ ՍԱՏՄ: Դիմում կարող է ներկայացվել և՛ փաստաթղթային տարբերակով, և՛ էլեկտրոնային եղանակով»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։

Կարգի համաձայն՝ տնտեսվարողների դիմումները կուսումնասիրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո տնտեսվարողի մոտ ստուգում կիրականացվի, ապա տեսուչը տեղեկանք կկազմի պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Եթե խնդիրներ չարձանագրվեն, կազմակերպությունը կգրանցվի TRACES համակարգում։

Ըստ ՍԱՏՄ ղեկավարի՝ եվրոպական երկրներից փորձագետներ կգան Հայաստան, որոնք կպարզաբանեն առաջին խմբաքանակն արտահանելու հետ կապված բոլոր հարցերը։

Տիգրան Պետրոսյանը նաև հայտնել է, որ ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների 97 տոկոս տնտեսությունները պատրաստ են ԵՄ շուկա ապրանք արտահանելву, և որ առաջին խմբաքանակն արտահանելուց հետո կհասկանան, որ ընթացակարգը բարդ չէ:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստին ընդունվեց որոշման նախագիծ, որը կապված է ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու ընթացակարգի հետ:

 

17 Հուլիս, 2026 16:05
Վեր