Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները Zarkerak - Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։

 

Աննա Կարապետյանը ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ մշակվել է օրենսդրական նախագիծ՝ ուղղված ազգային օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության տվյալների պաշտպանության չափանիշներին և անկախ վերահսկողության համակարգի ձևավորմանը։ Ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման, տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման մեխանիզմի, տվյալների պաշտպանության պատասխանատուների ինստիտուտի ներդրման և վերահսկողական լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունները։

 

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի կարևոր նախապայմաններից են։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

 

17 Հուլիս, 2026 14:04
Վեր