Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել Zarkerak - Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել
Zarkerak Zarkerak - Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել
Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ալափարս գյուղի բնակիչը թմրամիջոց պատրաստելու նպատակով տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 419 բույս։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Բնակության հասցեում կանեփ աճեցնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Մերձավան մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Մերձավան գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու տան բակում և հարակից հատվածում հայտնաբերվել է կանեփի 14 բույս։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Տեղեկության համաձայն՝ Սարդարապատ գյուղի բնակիչը տան բակում և կից շինությունում պահում էր կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 12,13 գրամ քաշով։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։

Ըստ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ստացած տեղեկության՝ տան բակում կանեփ էր աճեցնում նաև Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 38-ամյա գյումրեցու՝ Խորենացու փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել է կանեփի 71 բույս։

Հուլիսի 15-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մալիշկա գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը կանեփի բույսեր է աճեցնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Մալիշկա գյուղի նշված առանձնատանը կից հողամասում հայտնաբերվել է կանեփի 12 բույս։

Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում։

17 Հուլիս, 2026 15:08
Վեր