Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր Zarkerak - Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Zarkerak Zarkerak - Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը և անցել կիսաեզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթել է Հայկ Մինասյանին և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթել է կորեացի մարզիկին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

23 Հուլիս, 2026 13:36
Վեր