Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։
Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կազդարարվի Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով․ հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում։ Համերգից հետո Կապանի կենտրոնական հրապարակում տեղի կունենա դիսկոտեկ։ Միջոցառումների մուտքն ազատ է։
Կթողարկվի փոստային նամականիշ՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով, կանցկացվեն մի շարք մշակութային և երիտասարդական միջոցառումներ։
«Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների անդամներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ժամանել են Կապան՝ մասնակցելու «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին։


