Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շուտով ավելի ու ավելի շատ շինարարական ակտիվություն կնկատվի մարզկենտրոններում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում «Էմ Էլ» մայնինգ ընկերությանը համայնքային սեփականության գույք տրամադրելու վերաբերյալ քննարկվող հարցին:
Փոխվարչապետի խոսքերով եկամտային հարկի հիփոթեկային վարկի նկատմամբ կառավարության աջակցությունը կշարունակի գործել հատկապես մարզկենտրոններում:
«Սա այն դեպքերից է, երբ տեսնում ենք, որ համայնքը և կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով կարող են մի կողմից իրկանացնել նշանակլի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմից նաև համայնքը կարող է այդ հնարավորությունը օգտագործել սոցիալական որոշակի պարտավրություններ կատարելու համար: Այս համագործակցությունը լավ օրինակ է մեր քաղաքաշինության կոմիտեի համար, որն առհասարակ վերակառուցման շրագրի հիմնական գծերը մշակելու փուլում է»,-ասել է Խաչատրյանը
Խաչատրյանն նաև ընդգծել է, որ քաղաքաշինական ծրագրի իրկանացման համար նախատեսնված տարածքը իր տեղադիրքի առումով պետք է ներկայացնի զգալի ներդրումային հետաքրքրություն:


