«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար Zarkerak - «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար
Zarkerak Zarkerak - «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 15-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ ոմն Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր մեկնած Երևանի քրեական ոստիկաններին նշված ընկերության տնօրեն, Երևանի բնակիչ 41-ամյա Նելլի Ա.-ն հայտնել է, որ «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի աշխատակից, ոմն Մարիամը, չկատարելով չվերթների և հյուրանոցների ամրագրումները, խարդախությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով ընկերությունից հափշտակել է մոտ 14 մլն դրամ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիշյալ անձը Երևանի բնակիչ 31-ամյա Մարիամ Մ.-ն է, որը հուլիսի 15-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, Աբովյան փողոցի 16 հասցեի մոտից խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևանի քրեական ոստիկանություն։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մարիամ Մ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

23 Հուլիս, 2026 13:10
Վեր