Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին Zarkerak - Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին
Zarkerak Zarkerak - Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

 

Նախարարը ստորաբաժանման ղեկավարության ուղեկցությամբ շրջել է բաժնում, ծանոթացել աշխատանքին, ծառայությունների կազմակերպման ընթացքին և շփվել քաղաքացիների հետ։

 

Այցի ընթացքում Արփինե Սարգսյանը զրուցել է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների հետ՝ լսելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները քննությունների կազմակերպման վերաբերյալ։

 

 

Քաղաքացիները նշել են, որ վարորդական գործնական քննության մեկնարկային հատվածը գտնվում է երթևեկության բավականին խիտ և բեռնատարներով հագեցած գոտում, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում քննություն հանձնողների համար։

 

Հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել նշված հատվածից փոքր-ինչ հեռու՝ ապահովելով առավել հարմար և անվտանգ պայմաններ քննություն հանձնողների համար։

 

 

 

ՆԳ նախարարությունը շարունակում է բարելավել ծառայությունների մատուցման գործընթացները՝ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները դիտարկելով որպես բարեփոխումների կարևոր հիմք։

23 Հուլիս, 2026 10:31
Վեր