Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Կառավարության ընդունած որոշման համաձայն մասնավոր ներդրողները հնարավորություն կունենան մինչ Հայաստանի մաքսակետերը կայանատեղիներ ստեղծել:
Հերթը կանոնակարգող սպասման կայանտեղիների ստեղծման մասին զեկույցը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքերով առաջարկը միտված է հերթերի կառավարաման համակարգի և կայանտեղիների ստեղծման համար իրավական հիմքերի ձևավորմանը:
«Սա առաջարկ է ներկայացնում մասնավորին, որ մինչև մաքսակետերը հնարավորություն ունեն կայանտեղիներ ստեղծել և քաղաքակիրթ ձևով սպասարկել այն բոլոր բեռնատարները, որոնք արտահանում են իրականացնում մեր մքսակետերից»,-ասել է ՊԵԿ նախագահը:
Հակոբյանը բացատրեց, որ նման նախաձեռնության նպատակը առաջին հերթին մաքսային կետերով ապրանքների մեկնման գործառնությունների արագացումը և նախնական հերթագրման միջոցով անխոչընդոտ անցումն ապահովելն է:
Սա, ըստ ՊԵԿ նախագահի, պետական սահմանի անցման վայրերում կբացառի տրանսպորտային միջոցների կուտակումները:
Հակոբյանի խոսքերով նման կայանտղիների ստեղծումը պարտադիր է լինելու: Դրանք ունենալու են հերթագրման թվային համակարգ, որն իտեգրվելու է ՊԵԿ համակարգին:
Նախատեսվում է, որ նման կայանտեղիների հեռավորությունը մաքսակետից պետք է լինի մինչև 20 կմ հեռավորության վրա:
Ընդհանուր առմամբ կայանտեղիների գնաչափը սահմանվելու է մինչև 5000 դրամ:


