Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել Zarkerak - Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել
Zarkerak Zarkerak - Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել
Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

 

«Մեծարգո պարոն նախագահ,

 

Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով։

 

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։

 

Գնահատելի է այն կառուցողական դերը, որն այսօր ունի Եգիպտոսը՝ Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում տևական խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև հետագա բարգավաճման հնարավորությունների ստեղծման գործում։

 

Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին համատեղ աշխատանքի միջոցով մեզ կհաջողվի համապատասխանեցնել մեր պետությունների տնտեսական հարաբերություններն առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

 

23 Հուլիս, 2026 10:09
Վեր