Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը Zarkerak - Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը
Zarkerak Zarkerak - Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը
Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը

Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․Մ․-ի անհետ կորելու մասին։

Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․Մ․-ին։ Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

«Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։

25-ամյա և 20-ամյա երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

23 Հուլիս, 2026 16:11
Վեր