Նոր Սահմանադրության նախագծի մեջ հղում չկա Անկախության հռչակագրին. Ջուլհակյան Zarkerak - Նոր Սահմանադրության նախագծի մեջ հղում չկա Անկախության հռչակագրին. Ջուլհակյան
Zarkerak Zarkerak - Նոր Սահմանադրության նախագծի մեջ հղում չկա Անկախության հռչակագրին. Ջուլհակյան
Նոր Սահմանադրության նախագծի մեջ հղում չկա Անկախության հռչակագրին. Ջուլհակյան

Նոր Սահմանադրության նախագծի մեջ հղում չկա Անկախության հռչակագրին. Ջուլհակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Սահմանադրության նախագծի մեջ հղում չկա Անկախության հռչակագրին: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին:

«Արդյոք Սահմանադրությունից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, ոչ, որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե վերցրել ենք Սահմանադրության տեքստը և միջից ինչ-որ բաներ ենք գրել, կամ ինչ-որ բաներ ենք հանել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ:

Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում իր մեջ պարունակում է հղում Անկախության հռչակագրին, ապա ոչ և չպետք է պարունակեր: Այստեղ Ալիևը որևէ կապ չունի, որքան էլ, որ դուք խոսեք այդ մասին և այդ հարցը շահարկեք»,-ասաց Ջուլհակյանը:

Պատգամավորի խոսքով՝ պետք է դեռ ընդդիմություն-իշխանություն քննարկումներ ծավալել, որովհետև անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ և ինչպիսի նպատակներ ունեցող պետություն մասին է գնում խոսքը:  

«Այստեղ կարևորն այն է, որ յուրաքնաչյուրս պետք է առաջնորդվենք մեր պետականության ամրապնդմամբ և մեր ժողովրդի մեր պետության տարածքում հարատևության ապահովման հրամայականով»,-ասաց պատգամավորը:

Ջուլհակյանը նաև ընդգծեց, որ նոր Սահմանադրության շուրջ քննարկումների կարիք կա, այդ թվում և ՔՊ խմբակցության ներսում:

«Եթե զգանք, որ դա արժանի տեքստ է, որ պետք է հանրությանը հրամցնել՝ որպես Սահմանադրության եղած նախագիծ, որի շուրջ պետք է սկսել քննարկումներ ու համապատասխան առաջարկներ ընդունել, այդ ժամանակ կհրապարակվի: Բայց ժամկետ է նշվել մինչ տարվա վերջ հրապարակումը, մենք այդ ժամկետների մեջ կտեղավորվենք» ,-ասաց նա:

11 Օգոստոս, 2026 13:44
Վեր