Եթե մենք իշխանություն չլինենք, Դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը. Եղոյանը՝ Մանուկյանին Zarkerak - Եթե մենք իշխանություն չլինենք, Դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը. Եղոյանը՝ Մանուկյանին
Zarkerak Zarkerak - Եթե մենք իշխանություն չլինենք, Դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը. Եղոյանը՝ Մանուկյանին
Եթե մենք իշխանություն չլինենք, Դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը. Եղոյանը՝ Մանուկյանին

Եթե մենք իշխանություն չլինենք, Դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը. Եղոյանը՝ Մանուկյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե մենք  վաղը իշխանություն չլինենք, Մեսրոպ Մանուկյան, էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի նախօրեին պատգամավորական էթիկայի վերաբերյալ հնչեցրած ելույթին:

«Պարոն Մանուկյա՛ն, ուզում եմ, որ հիշեք, որ Դուք գեներալ Մանվելի օգնականն եք եղել: Սա ասում եմ, ոչ թե որպես քննադատություն կամ պիտակ, այլ ասում եմ որպես էթիկայի նշաձող: Ձեզ համար էթիկայի նշաձողը այն էր, որով գեներալ Մանվելը շփվում էր մարդկանց հետ: Եթե ՔՊ-ի սահմանած նշաձողից փոքր-ինչ խախտում լինի դուք չեք այն մարդը, որը կարող է գալ այստեղից բողոքել»,-ասել է Եղոյանը:

Անդրադառնալով Մանուկյանի հնչեցրած «մանդատները վայր դրեք գնանք խոսենք» արտահայտությանը, պատգամավորը ասաց. «Երբ որ գնում էիք գեներալ Մանվելի հետ հարց լուծելու․ ինքը պագոններն ու զենքերը թողնո՞ւմ էր տունը»:

Եղոյանի կարծիքով պետք է ընդհանրապես գոհ լինել, որ ԱԺ-ում պատգամավորենրը միմյանց հետ «դուք»-ով են խոսում անկախ վերաբերմունքից:

«Գեներալ Մանվելը ձեր հետ «դուք»-ով խոսացած կա՞: Պարոն Մանուկյան, Դուք չեք լինելու գեներալ Մանվելը, այդ մյուս իշխանության մեջ, դուք չեք լինելու Սամվել Կարապետյանը այդ մյուս իշխանության  մեջ, մի որևէ իշխանական բուրգում Դուք չեք լինելու Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը, Դուք որևէ իշխանական բուրգում միշտ լինելու եք գեներալ Մանվելի օգնականը»,-ասաց պատգամավորը:

 

11 Օգոստոս, 2026 11:08
Վեր