Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Zarkerak - Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Zarkerak Zarkerak - Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

11 Օգոստոս, 2026 12:29
Վեր