Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն Zarkerak - Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն
Zarkerak Zarkerak - Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն
Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն

Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 8–9-ը AI9 Startup Campus-ում անցկացվել է «Hack Armenia» խորագրով 24-ժամյա հաքաթոնը՝ նվիրված մեծ լեզվական մոդելների (LLM) կիրառմանը։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։

 

Հաքաթոնը համախմբել է ծրագրավորողների, հետազոտողների, ուսանողների, ստարտափների հիմնադիրների և արհեստական բանականության ոլորտի այլ մասնագետների՝ նպատակ ունենալով նոր գիտելիքներն ու տեխնոլոգիական հնարավորությունները վերածել Հայաստանի համար իրական, չափելի և կիրառելի լուծումների։

 

Մասնակիցները 3–4 հոգանոց թիմերով 24 ժամվա ընթացքում մշակել են գաղափարներ, ստեղծել աշխատող նախատիպեր, փորձարկել և գնահատել դրանց արդյունավետությունը, ապա արդյունքները ներկայացրել փորձագիտական ժյուրիին։

 

 

«Hack Armenia»-ի փորձագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանը, Դավիթ Զոհրաբյանը (OpenAI), Դավիթ Առաքելյանը (Eleveight AI), Արա Հախվերդյանը (AI9), Վազգեն Հակոբջանյանը (Magical Labs), Արտավազդ Երիցյանը (Async), Վազգեն Բադալյանը (Evidenso), Էրիկ Առաքելյանը (NVIDIA), Մարի Միքայելյանը (OmniShift) և Լևոն Սարգսյանը (Nebius)։

 

Ժյուրին թիմերի ներկայացրած լուծումները գնահատել է՝ կարևորելով գաղափարի արդիականությունը, տեխնիկական իրագործման մակարդակը, չափելի արդյունքները և իրական պայմաններում կիրառելիությունը։

 

Կարևորելով նման նախաձեռնությունների դերը Հայաստանի ԱԲ էկոհամակարգի զարգացման գործում՝ Գևորգ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել ժյուրիի կազմում ընդգրկվելու համար և հավելել.

«Մեր նպատակն է, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը չսահմանափակվի միայն գիտելիքի կամ հետազոտության ստեղծմամբ։ Կարևոր է ձևավորել միջավայր, որտեղ այդ գիտելիքը հնարավորինս արագ վերածվում է աշխատող լուծումների, նոր պրոդուկտների և ընկերությունների։ Նման հաքաթոնները հենց այդ կապն են ստեղծում՝ միավորելով տաղանդը, տեխնոլոգիան և իրական խնդիրները»։

 

Հաքաթոնի հիմնական մրցանակները հովանավորել է OpenAI ընկերությունը՝ հաղթող թիմերին տրամադրելով OpenAI API կրեդիտներ.

 

1-ին տեղ՝ 12,000 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ,

2-րդ տեղ՝ 7,500 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ,

3-րդ տեղ՝ 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք OpenAI API կրեդիտներ։

 

 

Eleveight AI ընկերությունը սահմանել է նաև հատուկ մրցանակ՝ ընտրված թիմին տրամադրելով 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք GPU հաշվողական ռեսուրս։

 

Հաքաթոնի կազմակերպիչներն են Armenia LLM Summer School-ը (Մեծ լեզվական մոդելների ամառային դպրոց), AI9 Startup Campus-ը և YerevaNN-ը։

 

Նախաձեռնությունը միավորում է կրթական, հետազոտական և ձեռնարկատիրական ներուժը՝ նպաստելով Հայաստանում արհեստական բանականության համայնքի զարգացմանը և հնարավորություն ստեղծելով նոր գիտելիքները վերածել գործնական լուծումների, տեխնոլոգիական արտադրանքի և նորարարական նախաձեռնությունների։

10 Օգոստոս, 2026 23:30
Վեր