Պռոշյանում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում են կուտակած հնամաշ անվադողեր Zarkerak - Պռոշյանում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում են կուտակած հնամաշ անվադողեր
Zarkerak Zarkerak - Պռոշյանում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում են կուտակած հնամաշ անվադողեր
Պռոշյանում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում են կուտակած հնամաշ անվադողեր

Պռոշյանում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում են կուտակած հնամաշ անվադողեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Oգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Երևանի, Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։

Ըստ սկզբնաղբյուրի՝ տեղում այրվում են բավականին շատ անվադողեր ու խոտածածկ տարածք, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

ՆԳՆ-ից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մեկ մարտակահ հաշվարկ: Պարզվել է, որ դաշտամիջյան հատվածում՝ մոտ 300 քմ տարածքում, այրվում են կուտակած հնամաշ անվադողեր։

10 Օգոստոս, 2026 17:32
Վեր