ՔՊ-ն կառաջադրի՝ 8, «Ուժեղ Հայաստանը»՝ 4 իսկ «Հայաստան» խմբակցությունը 1` ԱԺ հանձնաժողովի նախագահների թեկնածություն Zarkerak - ՔՊ-ն կառաջադրի՝ 8, «Ուժեղ Հայաստանը»՝ 4 իսկ «Հայաստան» խմբակցությունը 1` ԱԺ հանձնաժողովի նախագահների թեկնածություն
Zarkerak Zarkerak - ՔՊ-ն կառաջադրի՝ 8, «Ուժեղ Հայաստանը»՝ 4 իսկ «Հայաստան» խմբակցությունը 1` ԱԺ հանձնաժողովի նախագահների թեկնածություն
ՔՊ-ն կառաջադրի՝ 8, «Ուժեղ Հայաստանը»՝ 4 իսկ «Հայաստան» խմբակցությունը 1` ԱԺ հանձնաժողովի նախագահների թեկնածություն

ՔՊ-ն կառաջադրի՝ 8, «Ուժեղ Հայաստանը»՝ 4 իսկ «Հայաստան» խմբակցությունը 1` ԱԺ հանձնաժողովի նախագահների թեկնածություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովում այժմ քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրեքնի 138 հոդվածի համաձայն մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնում թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը կիրականացվի «Դոնթի բանաձևով»:

Ըստ այս հաշվարի 12 հանձնաժողովի նախագահների թեկնածության առաջադրամն իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է հետևյալ համամասնությամբ. 8 հանձնաժողովի նախագահ կառաջադրի «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը, 3-ը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և 1-ը «Հայաստան» խմբակցությունը:

Նույն բանաձևի համաձայն 7 հանձնաժողովի տեղակալներ կառաջարկի «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցությունը, 4-ը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և 1-ը «Հայաստան» խմբակցությունը:

ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տեղեկացրեց, որ իր գլխավորած ուժը կառաջադրի  «Պաշտպանության և անվտագության», «Պետաիրավական հարցերի», «Արտաքին հարաբերությունների», «Տնտեսական հարցերի», «Կրթության, գիտության, սպորտի և սփյուռքի», «Առողջապահության», «Աշխատանքի և բարեկեցության» և «Տարածաշրջանային և Եվրասիական» մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունը:

«Ուժող Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն նշեց, որ իրենք կառաջադրեն «Ֆինանսավարկային և բյուջետային», «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայի պահպանության», «Եվորպական ինտեգրման» մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նշեց, որ իերնք ընտրում են «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովը:

 

10 Օգոստոս, 2026 15:01
Վեր