Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կոլումբիայում երկուշաբթի օրը հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում և երկրի մի շարք այլ տարածաշրջաններում։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ, իսկ օջախը գտնվել է 115 կիլոմետր խորության վրա։ Միաժամանակ, Կոլումբիայի երկրաբանական ծառայությունը հաղորդել է 6.7 նախնական մագնիտուդի մասին։


