Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը շնորհավորել է առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունն առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

