Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման, հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով ամեն տարի իրականացնում է իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ իրազեկման միջոցառումների առանցքում հատկապես հանգստյան գոտիները, անտառային և անտառամերձ տարածքներն են, որտեղ մարդկանց հոսքը զգալիորեն մեծ է։
Արգելվում է հատկապես շոգ և քամոտ օրերին․
այրել չոր խոտածածկույթն ու կենցաղային աղբը,
նետել չմարված ծխախոտի մնացորդներ,
վառել խարույկներ անտառային, անտառամերձ և բուսածածկ տարածքներում,
եթե խարույկը վառվել է դրա համար նախատեսված վայրում, ապա հեռանալուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն լիովին մարված է։
«Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները։ Հիշե՛ք, հրդեհների կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է»,- ասում է ՓԾ-ի տարածած հայտարարության մեջ:


