Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Zarkerak - Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Zarkerak Zarkerak - Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը շնորհավորել է առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում  ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունն առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

10 Օգոստոս, 2026 21:01
Վեր