Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից. քննչական բաժինը պարզել է մասնակիցների և վիրավորների մի մասի ինքնությունը Zarkerak - Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից. քննչական բաժինը պարզել է մասնակիցների և վիրավորների մի մասի ինքնությունը
Zarkerak Zarkerak - Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից. քննչական բաժինը պարզել է մասնակիցների և վիրավորների մի մասի ինքնությունը
Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից. քննչական բաժինը պարզել է մասնակիցների և վիրավորների մի մասի ինքնությունը

Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից. քննչական բաժինը պարզել է մասնակիցների և վիրավորների մի մասի ինքնությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզի Դաշտավան գյուղում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքի վերաբերյալ։

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է կռվի մասնակիցներից մի քանիսի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գիշերը հարազատների ուղեկցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Դաշտավան գյուղի բնակիչ 29-ամյա Վազգեն Ազրոյանը։

Պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Վ. Ազրոյանը, նույն գյուղի բնակիչներ 26-ամյա Հովհաննես Ազրոյանը, 32-ամյա Գերասիմ Վարդազարյանը, 30-ամյա Արթուր Հայրիկյանը, 35-ամյա Կարեն Ազրոյանը, 20-ամյա Գառնիկ Համբարչյանը և Սայաթ-Նովա գյուղի բնակիչ 18-ամյա Ռազմիկ Ալավերդյանը։ Մնացած վիրավորների և մասնակիցների ինքնությունները քննչական բաժինը պարզում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին ծեծկռտուք և արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք էր տեղի ունենում։

Դեպքի վայր էին ժամանել Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները։

Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել էին մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց էին դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին, որ լսել էին նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում էր։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։

12 Օգոստոս, 2026 21:55
Վեր