Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր Zarkerak - Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
Zarkerak Zarkerak - Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով 5 վիրավորներից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

12 Օգոստոս, 2026 23:34
Վեր