Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԽՍՀՄ բռնցքամարտի բազմակի չեմպիոն Ռուֆատ Ռիսկիևը կյանքից հեռացել է 76 տարեկանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կառույցը խորին ցավակցություն է հայտնել լեգենդար մարզիկի հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր գնահատում էին նրան՝ ընդգծելով, որ Ռիսկիևի վառ հիշատակը հավերժ կմնա սրտերում:
Ուզբեկ բռնցքամարտիկը 1974 թվականի աշխարհի առաջին առաջնության հաղթողն էր (մինչև 75 կգ քաշային կարգում), ինչպես նաև 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

