2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել. Նիկոլ Փաշինյան Zarkerak - 2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - 2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել. Նիկոլ Փաշինյան
2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել. Նիկոլ Փաշինյան

2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2026 թվականի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել: Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը թվեր ներկայացրեց. «Օգոստոսին ունենք 830 417 աշխատատեղ, որը 2017 թվականի օգոստոսի համեմատ ավել է 307 130-ով: Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017 թվականի օգոստոսի համեմատ ավել է 186 միլիարդ դրամով, այսինքն՝ շուրջ 4 անգամ աշխատավարձային ֆոնդն ավելացել է: Եկամտային հարկի ցուցանիշները 2026 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելացել են 32 միլիարդ դրամով, իսկ միջին աշխատավարձը 2017 թվականի օգոստոսի համեմատ ավելացել է 161 հազար դրամով կամ 94 տոկոսով: 9 ամիսների արդյունքներով պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ավել է 14.7 տոկոսով: Այս ամեն ինչով հանդերձ մենք ահռելի ստվեր ունենք, և ես բավարարված չեմ ստվերի դեմ մեր պայքարի տեմպերով, մեթոդներով և արդյունավետությամբ»:

01 Հոկտեմբեր, 2026 11:31
Վեր