ՀՀ նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները Zarkerak - ՀՀ նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - ՀՀ նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ նախագահն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերին։ 

Նախագահը ողջունել է քաղաքապետի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման փոխայցելությունները նպաստում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստան այցը կարևոր է իր համար՝ հաշվի առնելով նաև Ֆրեզնոյում հայկական համայնքի նշանակալի ներկայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

01 Հոկտեմբեր, 2026 17:27
Վեր