Կանաչ անցումը պետք է լինի սոցիալապես արդար. Հռիփսիմե Գրիգորյան Zarkerak - Կանաչ անցումը պետք է լինի սոցիալապես արդար. Հռիփսիմե Գրիգորյան
Zarkerak Zarkerak - Կանաչ անցումը պետք է լինի սոցիալապես արդար. Հռիփսիմե Գրիգորյան
Կանաչ անցումը պետք է լինի սոցիալապես արդար. Հռիփսիմե Գրիգորյան

Կանաչ անցումը պետք է լինի սոցիալապես արդար. Հռիփսիմե Գրիգորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կանաչ անցումը պետք է բնապահպանական առումով լինի հավակնոտ, բայց միևնույն ժամանակ՝ սոցիալապես արդար: ԵԽԽՎ նիստում կլիմայի փոփոխության և դրան ուղղված գործողություններին երիտասարդների ներգրավման թեմայով քննարկմանը հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: 

Նա կարևորել է քննարկման նշանակությունը Հայաստանի համար, քանի որ այստեղ շուտով անցկացվելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։

«COP17-ն, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնա միջազգային հանձնառությունները գործողությունների վերածելուն։ Եվրոպան պետք է ձեռնարկի ևս մեկ կարևոր քայլ՝ ճանաչի առողջ շրջակա միջավայր ունենալու ինքնավար իրավունքը և առանց հետագա ձգձգումների շարժվի դեպի Եվրոպայի խորհրդի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթի ընդունում՝ արդյունավետ մշտադիտարկման մեխանիզմով և երիտասարդների ձայնի ապահովմամբ»,- նշել է Գրիգորյանը։ 

Նա շեշտել է՝ կլիմայական գործողությունները երիտասարդների և ապագա սերնդի հանդեպ հոգատարությունը պատասխանատվության վերածելու ամենակոնկրետ դրսևորումներից են:

«Մեր սերունդը չպետք է հիշվի որպես սերունդ, որը հասկանում էր խնդիրը, ուներ գործելու միջոցներ, բայց, այնուամենայնիվ, հաշիվը փոխանցեց հաջորդ սերնդին»,- ասել է պատգամավորը:

Գրիգորյանը կոչ է արել ապագա սերունդներին ավելի լավ ժառանգություն թողնել՝ Եվրոպա, որը կմնա ապրելու համար պիտանի, արդար և հնարավորություններով լի։

01 Հոկտեմբեր, 2026 16:21
Վեր