Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները Zarkerak - Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ինչպես նաև Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման սկզբում Տիգրան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները՝ արտահանման դիվերսիֆիկացում, արտադրողականության բարձրացում, ներդրումների ներգրավում և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանման խթանում։

Այնուհետև քննարկվել են համագործակցության հնարավորությունները առևտրի և ներդրումների, ինտենսիվ գյուղատնտեսության, արդյունաբերական կլաստերների զարգացման, ինչպես նաև արտադրության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով։

Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակման և գործարար կապերի զարգացման նպատակով երկկողմ B2B հանդիպումների կազմակերպումը։

 

 

01 Հոկտեմբեր, 2026 15:07
Վեր