Անհայտ համարանիշով ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի և դիմել փախուստի. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը Zarkerak - Անհայտ համարանիշով ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի և դիմել փախուստի. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը
Zarkerak Zarkerak - Անհայտ համարանիշով ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի և դիմել փախուստի. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը
Անհայտ համարանիշով ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի և դիմել փախուստի. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը

Անհայտ համարանիշով ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի և դիմել փախուստի. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

յսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Քարամյանն ու Արսեն Ասատուրյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի Գեղամ Մկրտչյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ կժամաներ քննչական խումբը, պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Գագիկ Ն.-ն է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթի կատարած և դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

01 Հոկտեմբեր, 2026 21:52
Վեր