Խաչատուրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Zarkerak - Խաչատուրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Zarkerak Zarkerak - Խաչատուրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Խաչատուրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Խաչատուրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել ուղեղային կենտրոնների դերը Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ փորձագիտական քննարկումների և համագործակցության զարգացման գործում։

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքը՝ կապված նաև Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր։

01 Հոկտեմբեր, 2026 21:19
Վեր