Հույս ունեմ՝ Աղոթքի նախաճաշի ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն երկխոսության և համագործակցության․ վարչապետ Zarkerak - Հույս ունեմ՝ Աղոթքի նախաճաշի ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն երկխոսության և համագործակցության․ վարչապետ
Zarkerak Zarkerak - Հույս ունեմ՝ Աղոթքի նախաճաշի ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն երկխոսության և համագործակցության․ վարչապետ
Հույս ունեմ՝ Աղոթքի նախաճաշի ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն երկխոսության և համագործակցության․ վարչապետ

Հույս ունեմ՝ Աղոթքի նախաճաշի ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն երկխոսության և համագործակցության․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդին։

Վարչապետը ողջունել է պարոն Մահմուդի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիֆ Մահմուդի մասնակցությունը Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը և նշել, որ այն հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառման, նպատակների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

01 Հոկտեմբեր, 2026 16:34
Վեր