Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը Zarkerak - Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
Zarkerak Zarkerak - Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Բյուջետային աջակցության այս ֆինանսավորումը ԶՖԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից համաֆինանսավորվող նոր եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին ենթածրագիրն է, որը հանդիսանում է հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ նախկինում իրականացված՝ քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունը։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացմանը նպաստող պատասխանատու հանրային ֆինանսների կառավարման ապահովումը, արտաքին ֆինանսավորումից ՀՀ կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի ամրապնդման և առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման միջոցով։

Ծրագրի բարեփոխումների երեք հիմնական ուղղություններն են՝ հարկաբյուջետային կառավարման, հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների մատուցման բարելավումը՝ ազգային և ենթաազգային մակարդակներում, ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի, կապակցելիության և մասնավոր հատվածի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, կայուն ֆինանսավորման առաջմղումը՝ պարտքի կառավարման բարելավման և ֆինանսական շուկաների արդյունավետության բարձրացման միջոցով։

01 Հոկտեմբեր, 2026 16:29
Վեր