Խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ, մեր խնդիրը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը. Փաշինյան Zarkerak - Խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ, մեր խնդիրը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ, մեր խնդիրը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը. Փաշինյան
Խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ, մեր խնդիրը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը. Փաշինյան

Խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ, մեր խնդիրը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետք է հստակ ձևակերպել մեր առաջ դրված խնդիրը, որի նպատակը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված տեսլականներին։

Վարչապետը նշեց, որ տնտեսության ժամանակակից առաջատար տեսաբանները միակարծիք են՝ տնտեսությունը մեծապես փոխկապակցված է տրամադրվածությունների հետ։

«Բայց հիմա, որ բացենք լրահոսը և սկսենք կարդալ, կմտածենք՝ ինչ-որ խուճապ է։ Ոչ միայն ռեժիմն է խուճապի մեջ, այլ նաև ռեժիմին հարակից, հակառակ գործողները, բոլորը և ամեն ինչ խուճապի մեջ են»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ այս ցուցանիշները մի բանի մասին են վկայում՝ մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը։

«Բայց այստեղից ուրիշ քաղաքական հետևություն կա, որ մենք մարդկանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք։ Այն, որ ասում ենք՝ սպասում, այսինքն՝ նշանակում է, որ այս փուլում խաղաղություն կա, խաղաղությունը տեղում է, խաղաղությունն առկա է, խաղաղությունն իրականություն է, բայց խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ մարդիկ արձագանքել են, ունեն այդ սպասումը, հիմա պետք է տեսնեն, որ իրենց սպասումը՝ որպես քաղաքական կապիտալ, Կառավարությունը վերցնում է և մինչև վերջ իրականություն է դարձնում։

«Սա պետք է լինի ռազմավարական առաջնահերթություն»,-հավելեց վարչապետը։

01 Հոկտեմբեր, 2026 11:55
Վեր