Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ մեր քաղաքական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարենք, որպեսզի այն իրադրությունները, որոնք ստեղծվել են ինչ-որ ձևով բացառենք կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրակաշառքների խնդրին:
«Հիմա ընտրակաշառքի հետ կապված իրադրություն ունենք, դա պարզ իրադրություն չէ: Մեր ԿԸՀ-ն էլ այդ թեմայով արտահայտվել էր ժամանակին: Հիմա խնդիր է, թե ընտրակաշառքի հետ կապված թեմաներին ինչպես պետք է հարաբերվել: Իրավականորեն պարզ է ինչպես պետք է հարաբերվել, բայց փաստացի դրա մյուս հատվածներին ինչպե՞ս պետք է հարաբերվել»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ նախկինում շատ քննադատություններ է լսել՝ այդ թվում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերի ժամանակ, որ մեկ-երկու դեպքեր են եղել համայնքներում, երբ ընտրակաշառքով վճռվել է ընտրությունների ելքը, բայց պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել ու դիտորդի նման հետևել է:
«Քաղաքացիական հասարակությունը շատ կոշտ քննադատության ենթարկեց մեզ և պետք է հասկանանք, թե որն է ստանդարտը այդ խնդիրների հետ առնչվելու համար»,-ասաց վարչապետը:


