44-օրյա պատերազմի մասին նոր ասելու բան չկա,  կարող է պարզվի, որ մեր պատմության 360 օրերը ողբերգություններով նշանավորված են. Փաշինյան Zarkerak - 44-օրյա պատերազմի մասին նոր ասելու բան չկա, կարող է պարզվի, որ մեր պատմության 360 օրերը ողբերգություններով նշանավորված են. Փաշինյան
Zarkerak Zarkerak - 44-օրյա պատերազմի մասին նոր ասելու բան չկա, կարող է պարզվի, որ մեր պատմության 360 օրերը ողբերգություններով նշանավորված են. Փաշինյան
44-օրյա պատերազմի մասին նոր ասելու բան չկա,  կարող է պարզվի, որ մեր պատմության 360 օրերը ողբերգություններով նշանավորված են. Փաշինյան

44-օրյա պատերազմի մասին նոր ասելու բան չկա, կարող է պարզվի, որ մեր պատմության 360 օրերը ողբերգություններով նշանավորված են. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«5 տարի անընդհատ խոսել ենք 44-օրյա պատերազմի մասին, այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել: Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որ մենք անընդհատ դրանց չենք անդրադառնում: Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի մասին նոր ասելու բան չկա»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 27-ին ուղերձով հանդես չգալուն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր են սահմանել և դա նրա համար, որպեսզի չստացվի, որ տարբեր կերպ են վերաբերվում հայրենիքի համար զոհված քույրերին և եղբայրներին. «Օրինակ՝ սեպտեմբերի 13-ի հետ կապված էլի հատուկ ուղերձ չեղավ, ապրիլյան շրջանի հետ կապված, էլի նախորդող շրջանում մեծ էսկալացիաներ են եղել՝ տասնյակ զոհերով, այդ դեպքերում էլ զոհվածների հարազատները երբեմն մեզ արդարացի վերապահում են ներկայացնում՝ ասելով, որ այդ հանգամանքը մոռացության է տրվել, ուրեմն իզո՞ւր է դա տեղի ունեցել»:

Անդրադառնալով այդ օրը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված համերգին՝ Փաշինյանն ասաց. «Այդտեղ իհարկե անպատեհություն կա, բայց մենք պետք է հասկանանք, իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերին է, որ մենք տասնյակ զոհեր չենք ունեցել, այսօր էլ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր, հետո գալու է նոյեմբերի 9-ը, ուզում եմ հասկանալ՝ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ կարելի՞ է լինելու հեռարձակել, թե՝ ոչ: Մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, եթե մեր պատմությանն առերեսվենք, կարող է պարզվի՝ 360 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են: Նախորդող շրջանում հիշեք՝ Եռաբլուր այցելելու ժամանակ, ամեն անգամ հայտարարություններ, որ չպետք է գան, արգելափակենք, այդ ամենը հետևանք է չէ ունենում և հետևությունների է բերում, ամեն անգամ մենք գնանք նման տեսարանների բախվե՞նք: 44-օրյա պատերազմի մասին, եթե ուղերձ լինի, ուղերձում արդեն պետք է օգտագործվի այն բառապաշարը, որը բխում է օգոստոսի 8-ի քաղաքական տրամաբանությունից և պայմանավորվածություններից: Հետո մեծ քննարկում է լինելու՝ տեսեք գրված չի Արցախ, ագրեսիա: Օրերով, ամիսներով խոսել եմ դրա մասին, նոր բան չունեմ ասելու 44-օրյա պատերազմի մասին: Այդ օրը պատարագի էլ եմ գնացել, որտեղ նաև հոգեհանգստի կարգ է եղել»:

01 Հոկտեմբեր, 2026 13:05
Վեր