Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես վերցրեցի ու նայեցի «Ուժեղ Հայաստան» խմբակցության վերահսկողության տակ գտնվող ալիքները: Բա ինչո՞ւ էր «Դար 21»-ը սեպտեմբերի 27-ին լամբադա ու փոփ երաժշտություն հեռարձակում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք չի դիտարկվում Հանրային հեռուստատեսությամբ 44-օրյա պատերազմի մեկնարկի հիշատակի օրը համերգ հեռարձակելու համար պատասխանատուների աշխատանքից ազատման տարբերակը:
«Ինչո՞ւ են այդ օրը «Դար 21»-ը և որոշ ալիքներ, որոնք պատկանում են զանազան օլիգարխների, համերգներ հեռարձակում: «Դար 21»-ի ամբողջ աշխատակազմը, երբ որ աշխատանքից կազատվի, Հանրային հեռարձակողի խորհուրդն էլ իր հերթին կմտածի ինչ միջոց ձեռնարկի»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հանրային հեռուստատեսությունը հանրային միջոցներով պահվող կառույց է, Փաշինյանը նշեց. «Բոլոր հեռուստատեսություններն էլ հանրային են, որովհետև օգտագործում են հանրային ռեսուրսներ»:


