Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Փաշինյան Zarkerak - Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Փաշինյան
Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Փաշինյան

Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդ հարցադրումները՝ հային, թուրքին, ադրբեջանցուն, այդ շեշտադրումները պետք է հասկանանք, դրանք ընդհանրապես ինչ են բերում: Այդ դեպքը, որը տեղի է ունեցել ընդհանրապես որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահակումների հետ, որ մենք այսօր մեր դաշտում տեսնում ենք: Ընդհուպ բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը: Այդ դեպքից առաջ էլ էին կասկածի տակ դնում, այսինքն՝ այդ նույն մարդկանց համար կապ չունի՝ ինչ և ինչու է տեղի ունեցել, դրանից իրենց ասելիքը չի փոխվում»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Շաքիի դեպքին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցուն ձերբակալելու տեսանյութ կա, թե՝ ոչ՝ վարչապետը նշեց. «Այս պահին չեմ կարող ասել: Նաև նախկին դեպքերը նկատի ունենալով մեր գործընկերներին խնդրել եմ, որ խուսափենք նման կադրեր հրապարակելուց, բայց եթե հետաքրքիր է՝ կճշտեմ կասեմ: Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել, ինչքան հասկանում եմ, նաև որոշակի վնասվածքներ է ունեցել, գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարկվել»:

07 Հոկտեմբեր, 2026 16:45
Վեր