Որոշում ենք կայացրել, որ այդ գումարները ցանկանում ենք ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին. Թորոսյանը՝ «թաղման նպաստների» մասին Zarkerak - Որոշում ենք կայացրել, որ այդ գումարները ցանկանում ենք ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին. Թորոսյանը՝ «թաղման նպաստների» մասին
Zarkerak Zarkerak - Որոշում ենք կայացրել, որ այդ գումարները ցանկանում ենք ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին. Թորոսյանը՝ «թաղման նպաստների» մասին
Որոշում ենք կայացրել, որ այդ գումարները ցանկանում ենք ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին. Թորոսյանը՝ «թաղման նպաստների» մասին

Որոշում ենք կայացրել, որ այդ գումարները ցանկանում ենք ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին. Թորոսյանը՝ «թաղման նպաստների» մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր ունենք կարգավորում, որով բոլոր կենսաթոշակառուների և որոշ այլ քաղաքացիների մահվան դեպքում վճարվում է թաղման նպաստ՝ 200 հազար դրամ, օրինակ՝ 2025 թվականին 21 768 նման նպաստ է վճարվել, միշտ կա հարց, թե ինչքան հասցեական է այս օգնությունը, արդյոք այն տրվում է այն քաղաքացիներին, որոնք իրոք դրա կարիքն ունեն»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ քննարկումները բերել են նրան, որ ունենք համակարգ, որը գնահատում է քաղաքացիներին. «Մենք որոշում ենք կայացրել, որ այդ գումարները ցանկանում ենք ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին, որոնք կենսաթոշակ են ստանում, որի արդյունքում պատրաստվում ենք բարձրացնել նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով՝ դարձնելով 47 000 դրամ, 1000 դրամն ինչ էլ, որ լինի գումար է, բայց չենք մոռանում, որ 6 ամիս առաջ էլ ենք բարձրացում արել, աշխատանքային կենսաթոշակները բարձրացնելու ենք 500 դրամով, նաև բարձրացնելու ենք զինվորական ծառայության 1 տարվա ստաժի արժեքը 50 դրամով, որը բարդ բանաձևով այդ քաղաքացիների  կենսաթոշակը միջինում բարձրացնելու է 1100 դրամով: Այս ամենի համար պահանջվելու է շատ ավելի շատ գումար, քան թաղման նպաստների չվճարման դեպքում խնայվող միջոցները: Սա նաև սկզբնական քայլ է կենսաթոշակների ինդեքսավորման համար, որը 2028 թվականից իրականացնելու ենք»:

07 Հոկտեմբեր, 2026 17:40
Վեր