Հասկանում եմ, որ մայրական բնազդը ամեն ինչից շատ ուժեղ է,  բայց  պետք էր սպասել ոստիկանության գործողություններին. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին Zarkerak - Հասկանում եմ, որ մայրական բնազդը ամեն ինչից շատ ուժեղ է, բայց պետք էր սպասել ոստիկանության գործողություններին. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Հասկանում եմ, որ մայրական բնազդը ամեն ինչից շատ ուժեղ է, բայց պետք էր սպասել ոստիկանության գործողություններին. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին
Հասկանում եմ, որ մայրական բնազդը ամեն ինչից շատ ուժեղ է,  բայց  պետք էր սպասել ոստիկանության գործողություններին. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին

Հասկանում եմ, որ մայրական բնազդը ամեն ինչից շատ ուժեղ է, բայց պետք էր սպասել ոստիկանության գործողություններին. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր ասածից ակնհայտ դարձավ, որ կոնկրետ Շաքիի դեպքի առնչությամբ, երբ զինվորը անցել էր, կամ դրա մասին լուր էր տարածվել, ձեր իշխանության ժամանակ կհայտարարվեր ռազմական դրություն, բանակը կբերվեր առաջին մարտական վիճակի, հրետանային կրակով կմշակվեր սահմանային ամբողջ տարածքը, օդուժը կռմբակոծեր Ադրբեջանի մերձակա դիրքերը, բոլոր հրթիռային-հրետանային համակարգերը կդրվեին գործի: Այն, որ ասում էի սեպտեմբերի պատերազմ է սկսվելու, սա է, տեսեք սիրելի ժողովուրդ»: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին, թե ինչի՞ համար են ռազմատեխնիկական նոր ձեռքբերումները, երբ ՀՀ տարածքը պաշտպանված չէ, որի ապացույցը Շաքի միջադեպն է ադրբեջանցի զինվորի մասնակցությամբ:

«Հասկանում եմ, որ մայրական բնազդը ամեն ինչից շատ ուժեղ է, հասկանալի է դա, բայց երբ որ ոստիկանությանն են դիմում, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,-ասաց վարչապետը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ եթե Շաքիի բնակչուհին ոստիկանությանը սպասեր մեծ հավանականությամբ ոչ մի բան տեղի չէր ունենա:

«Ես հասկացա, որ ռազմական դրություն չհայտարարելը ձեզ համար հերթական փաստարկն է, թե որքան անպաշտպան է Հայաստանի Հանրապետությունը: Պետք է հասկանալ ինչպես խոսքի բարդ դարձվածքները, այնպես էլ իրավիճակի նրբությունները: Ձեր նկարագրածը տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի, կիլոմետրերի, սարերի-ձորերի տարբերություն է: Դա կրիմինալ միջադեպ է, և ցավոք Հայաստանում ամեն օր լինում են այդպիսի կրիմինալ միջադեպեր»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ աշխարհում չկա այնպիսի սահման, որն ապօրինի հատելու դեպքեր չլինեն:

07 Հոկտեմբեր, 2026 17:43
Վեր