Ուղիղ աջ նայեք և կիմանաք, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի պահեստում,  հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով․ Փաշինյան Zarkerak - Ուղիղ աջ նայեք և կիմանաք, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի պահեստում, հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ուղիղ աջ նայեք և կիմանաք, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի պահեստում, հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով․ Փաշինյան
Ուղիղ աջ նայեք և կիմանաք, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի պահեստում,  հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով․ Փաշինյան

Ուղիղ աջ նայեք և կիմանաք, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի պահեստում, հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Պետք չէ լեզուն պահել ատամների հետևում, ասեք ինչ ունեք ասելու, մենք կարծում ենք, որ բանակի բոլոր պրոբլեմների մասին հրապարակային պետք է խոսել։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցությանից Գեղամ Մանուկյանը։

Վարչապետն ասաց, որ ճշմարտություն անառարկելի է և 2024 թվականին է առաջին գործարանային արտադրության D30 հրանոթը ՀՀ-ն ստացել, իսկ դրանից առաջ ԶՈՒ պատմության մեջ ոչ մի հատիկ գործարանային արտադրության D30 հրանոթ Հայաստանում չի եղել։

«Նստեք և նայեք  ուղիղ աջ և կիմանաք ամբողջ ճշմարտությունը բանակի մասին, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի համար նախատեսված պահեստում։ Տասնյակ և հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով, նրանք բոլորը ձեր կողմնակիցներ են և այս ընտրությունների ժամանակ քափ-քրտինքի մեջ պաշտապանում էին ձեր քաղաքական ուժերին։ Զինվորից արձակուրդ տալու համար փող էին վերցնում և ասում՝  էսինչ մարշուտկով պետք է գնաս։ Ձեր իշխանության օրոք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան փաստացի փակման եզրին է եղել, քանի որ համարյա դիմորդ չի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

07 Հոկտեմբեր, 2026 17:53
Վեր